ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանին մատակարարվող գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց

Հայաստանին մատակարարվող գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց
08.01.2019 | 10:42

Դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» միջև համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն Հայաստանին մատակարարվող գազի գինը 2019-ի հունվարի 1-ից կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար` նշված էր «Գազպրոմի» կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Գազպրոմ Արմենիան» շարունակելու է բանակցությունները ՀՀ պետական ատյանների հետ՝ երկրի ներսում մատակարարվող գազի սակագների շուրջ։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն հավաստիացրել էր, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։ Գազի գործող գինը, որը սահմանված է 2013-ին ստորագրված պայմանագրով, 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլար է:

Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ